Ջեռուցման, հովացման և օդափոխության

Նախագծում և մոնտաժում

Մեր պրոֆեսիոնալ լուծումների շնորհիվ բարդ նախագծերը դարձնում ենք հնարավոր

Առաջատար լուծումներ նախագծման և մոնտաժման մեջ

 

«Վիտե Գրուպ» ՍՊԸ-ն ունի հատուկ փորձառություն օդորակման և ջեռուցման համակարգերի նախագծման և իրականացման մեջ ՀՀ-ում: Մեր ընկերությունն առաջարկում է բարձր որակի նախագծեր և լուծումներ, որտեղ օգտագործվում են միայն մեր ընկերության կողմից ներկրվող միջազգային արտադրողների ապրանքներ, ներառյալ չիլլերներ, օդորակիչներ, օդափոխիչներ, PPR խողովակներ, կցամասեր, պոմպեր, ջրի և գազի կաթսաներ՝ մեր հաճախորդներին ապահովելով արդյունավետ և երկարաժամկետ աշխատանքային համակարգեր:

Մեր ընկերության առավելություններից է արտադրողների հետ անմիջական համագործակցությունը, որը թույլ է տալիս ապահովել լավագույն լուծումներ նույնիսկ ամենաբարդ նախագծերի համար։

Մենք ունենք բարձրակարգ մասնագետներից կազմված մի քանի թիմեր, որոնք պատրաստ են իրականացնել ջեռուցման, օդորակման, օդափոխության և ջրամատակարարման նախագծեր՝ ամենափոքր տարածքներից մինչև մեծամասշտաբ բնակելի շենքեր: Մենք նաև նախագծում և պատրաստում ենք VRF, օդափոխիչ-չիլլեր և Multi Split համակարգեր՝ յուրաքանչյուր նախագծի պահանջներին համապատասխան:

Իրականացրել ենք բազմաթիվ հաջողված նախագծեր՝ ներառյալ բնակելի շենքեր, տներ, գրասենյակներ, պահեստներ, սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ և բժշկական կլինիկաներ: Մեր նպատակն է շարունակաբար կատարելագործել մեր մասնագիտական հմտությունները և ընդլայնել մեր նախագծերի շրջանակները:

Մեր ընկերությունում աշխատում է շուրջ 150-200 մասնագետ: Ունենք նաև մասնագիտացված բաժիններ՝ գրասենյակային, հաշվապահական, մարքեթինգի և մոնիտորինգի: Յուրաքանչյուր բաժին իր գործառույթում բարձր հմտություններ է ցուցաբերում, ինչը մեզ թույլ է տալիս ապահովել կայուն և արդյունավետ աշխատանք:

Ամուր մասնագիտական հիմքերը և արդյունավետ թիմային համագործակցությունը հանդիսանում են մեր հաջողության գրավականը:

Մեր թիմն անում է հնարավորը նոր գործընկեր գտենլու, նոր համագործակցություններ հաստատելու, ընկերության աճի և աշխատատեղերի ստեղծման համար, ինչպես նաև մեր երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու համար:

Յուրաքանչյուր խնդիր, որը մենք հանդիպում ենք, լուծվում է մեր աշխատանքային հմտությունների, համբերության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ!

© 2025 «Վիտե Գրուպ» ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Բաժանորդագրվել նորություններին